Լաս Վեգասի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը երաժշտական փառատոնի ժամանակ հնչած կրակոցների պատճառով

12:05 • 02.10.17

Լաս Վեգասի ՄքՔարան օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը Mandalay Bay հյուրանոց-խաղատան մոտ անցկացվող երաժշտական փառատոնի ժամանակ հնչած կրակոցների պատճառով, որի հետևանքով երկու մարդ է զոհվել, 24 մարդ վիրավորվել, հայտնում է Fox News-ը:


«ՄքՔարան օդանավակայանից և դեպի օդանավակայն թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են Լաս Վեգաս Սթրիփի հարավում կրակոցների մասին հաղորդագրությունների առնչությամբ»,- ասված է Twitter-ում հրապարակված օդանավակայանի հայտարարությունում:


Ամերիկացի քանթրի ոճի երաժիշտ Ջեյք Ուենը, որը մասնակցում էր Route 91 Harvest երաժշտական փառատոնին, գրել է տեղի ունեցածի մասին Twitter-ում: Նա հայտնել է կրակոցների մասին և կոչ է արել իր հետևորդներին աղոթել:


Օուենը նշել է, որ սիրում է իր չորսամյա դստերը՝ Փերլին: Ավելի ուշ նա հայտարարել է, որ ապահով վայրում է:


Անհայտ անձը կրակ է բացել փառատոնի հանդիսատեսի վրա, երբ ելույթ էր ունենում քանթրի ոճի երաժիշտ Ջեյսոն Օլդինը: Նրա ներկայացուցիչները հայտարարել են, որ երաժիշտը չի տուժել:


Ավելի վաղ հաղորդվել է, որ անհայտ անձը կրակ է բացել Mandalay Bay Casino-ի մոտակայքում անցկացվող համերգի հյուրերի և մասնակիցների ուղղությամբ: Զոհվել է 2 մարդ, 24 մարդ ստացել է վնասվածքներ, նրանցից 14-ը ծայրահեղ ծանր վիճակում է: Լաս Վեգասի ոստիկանությունը հայտնել է, որ մի կասկածյալ սպանվել է: Հայտնի չէ դեռևս, թե արդյոք կան այլ կասկածյալներ: