«Իսլամական պետությունը» ստանձնել է Մարսելի երկաթուղային կայարանում հարձակման պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ֆրանսիական Մարսել քաղաքի երկաթուղային կայարանում հարձակման պատասխանատվությունը, ինչի հետևանքով զոհվել է 2 կին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Կիրակի անհայտ անձն «Ալլահու աքբար» բացականչելով դանակով հարձակվել էր Սեն Շառլ կայարանի անցորդների վրա՝ սպանելով երկու կնոջ։ Հարձակվողին ոստիկանությունը սպանել է։
Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերար Կոլոնը չի բացառել ահաբեկչության վարկածը, սակայն քննիչները դեռ պետք է պարզեն կատարվածի բոլոր հանգամանքները։










