Մայակովսկի գյուղում 74-ամյա տղամարդը մետաղյա ամրանով կախվել է

12:35 • 02.10.17

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10.15-ին անձը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Մայակովսկի գյուղի 8-րդ տներից մեկում մարդ է կախվել:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պարզվել է, որ կախվողը 1943 թվականին ծնված Ռ.Մ-ն է, որը նույն օրն իր տանը կից ջերմոցային պահեստամասում մետաղյա ամրանով կախվել է:

Ոստիկանությունից հավելեցին, որ կատարվում է քննություն: