Հրապարակվել է Մոսկվայի մարզում ԻՊ անդամների ձերբակալության տեսանյութը

13:31 • 02.10.17

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները հրապարակել են Մոսկվայի մարզում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների ձերբակալության տեսանյութը։ Օպերատիվ նկարահանումների կադրերն այսօր հրապարակել է РЕН ТВ-ն։


Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ ԱԴԾ-ի տվյալներին հղումով, ձերբակալվածները, որոնք ծնունդով Հյուսիսային Կովկասից են, սեպտեմբերին պլանավորել էին մի շարք ահաբեկչություններ (պայթյուններ) մարդաշատ վայրերում և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներում։