Ամերիկյան զորքերն Աֆղանստանում կմնան դեռ առնվազն 10 տարի. ամերիկացի սենատոր
Ամերիկյան զորախումբն Աֆղանստանում կմնա դեռ առնվազն 10 տարի: Այդ կանխատեսմամբ է կիրակի հանդես եկել Սենատի օտարերկրյա հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Քորկերը, հայտնում է NBC-ն:
«Մենք մեր զորքն Աֆղանստանում կպահենք հաջորդ տասնամյակում որ հաստատ»,- հայտարարել է օրենսդիրը լրատվամիջոցին տված հարցազրույցում:
Ընդ որում՝ նա նշել է, որ նշանակություն ունի, թե ինչ խնդիրներ և նպատակներ է հետապնդում Աֆղանստանում ԱՄՆ զորքերի առաքելությունը:
«Մենք պետք է զգույշ լինենք հաջորդ քայլի հետ կապված»,- զգուշացրել է սենատորը:
Ինչպես նա է պարզաբանել, Վաշինգտոնն, ըստ իրեն, պետք է ճանապարհներ փնտրի Քաբուլում իշխանությունների ամրապնդման և Աֆղանստանի ճակատագրի համար ավելի մեծ պատասխանատվություն փոխանցելու համար:










