Թրամփը ցավակցել է Լաս Վեգասի հարձակումից տուժածներին ու զոհերի ընտանիքներին

16:23 • 02.10.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Լաս Վեգասում բացօթյա համերգի ժամանակ կատարված հարձակմանը, որի հետևանքով կա 50-ից ավելի զոհ, իսկ վիրավորների թիվը գերազանցում է 200-ը:

«Իմ անկեղծ ցավակցությունները Լաս Վեգասի սարսափելի կրակահերթից տուժածներին ու զոհերի ընտանիքներին: Աստված օրհնի ձեզ»,- իր թվիթերյան օգտահաշվում գրել է 71-ամյա ղեկավարը:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալի ինքնությունը հայտնի է: Նա Լաս Վեգասի բնակիչ Ստեֆեն Փադոքն է:

Նշվում է, որ անհայտ անձը կրակ է բացել քանթրի երաժշտության փառատոնի ժամանակ: Ոստիկանները կասկածյալին հայտնաբերել են Mandalay Bay հյուրանոց-խաղատան 32-րդ հարկում, որտեղից նա կրակ է բացել համերգի հանդիսատեսի վրա: Իշխանությունների հաղորդմամբ՝ տղամարդը սպանված է:

Սոցիալական մեդիաներում հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են կրակոցները սկսվում երաժշտի կատարման ընթացքում: Կրակոցները մոտ 10 վայրկյան շարունակվում են, մինչև երաժշտությունը դադարում է: Շուտով ևս մի կրակահերթի ձայն է լսվում:

 

Hundreds of rounds of automatic gunfire were reported by witnesses on the scene; one woman in the Mandalay Bay said that there was a shooter on the 32nd floor, and that they had killed a security guard

People flee from the Route 91 Harvest country music festival in Las Vegas, Nevada, amid reports of gunfire there and at a nearby hotel