Եմենում ապստամբ հուսիթները տեսանկարահանել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչուի խոցումը (տեսանյութ)
Եմենում ապստամբ հուսիթները տեսանկարահանել են ամերիկյան MQ-9 Reaper հետախուզա-հարվածային անօդաչուի խոցումը։ Տեսանյութը հրապարակել է եմենյան Al-Masirah հեռուստաալիքը։
Տեսանյութում երևում է զենիթային հրթիռի արձակումն ու պահը, երբ այն խոցում է թռչող սարքը։ Տեսանյութի վերջում երևում են անօդաչուի բեկորների շուրջ հավաքված մարդիկ։
ԱՄՆ-ն կիրառում է այս սարքերը Եմենում առավելապես «Ալ Քաիդայի» գրոհայինների դեմ։ 2015 թվականից դրանք կիրառվում են նաև Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերի կողմից ապստամբ հուսիթների դեմ։
2014-ից Եմենում զինված հակամարտություն է ընթանում, որում մի կողմից մասնակցում են ապստամբ հուսիթներն ու նախկին նախագահ Ալի Աբդալլա Սալեհին հավատարիմ բանակի մի մասը, մյուս կոսղմից կառավարական զորքն ու աշխարհազորայինները, որոնք հավատարիմ են գործող նախագահին։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։










