Ծաղկահովիտում կրկին ՏԻՄ ընտրություններ են, Արայիկ Խանդոյանն այս անգամ չի առաջադրվել, փոխարենը՝ հարևան գյուղից թեկնածուներ կան
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում գործող համայնքապետ Նորային Հակոբյանը կրկին կառաջադրվի: Tert.am –ի հետ զրույցում նա ասաց. «Երևի առաջադրվենք»:
Հիշեցնենք, որ 2016-ի սեպտեմբերի 18-ին այս գյուղում անցկացված ՏԻՄ ընտրություններում «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը առաջադրվել էր որպես գյուղապետ, և բազմաթիվ բազմակուսակցականներ կային` որպես այլընտրանք. ՀՀԿ-ական գյուղապետ Երվանդ Խաչատրյանը, որին սատարում է ՀՀԿ-ն, անկուսակցական Նորային Հակոբյանը, ԲՀԿ-ից՝ Աշոտ Հակոբյանը, ով հայտարարել էր, որ կհանի թեկնածությունը, եթե Խանդոյանն առաջադրվի, ինչն էլ արեց: Նշենք, որ եթե այն ժամանակ գործող գյուղապետ Երվանդ Խաչատրյանը հավաքեց 300 ձայն, ապա Արայիկ Խանդոյանը՝ 250 ձայն:
Սակայն այն ժամանակ ընտրվեց անկուսակցական Նորային Հակոբյանը, ով իր համակրանքը հայտնեց վերջինիս նկատմամբ` ասելով. «Խանդոյանը նստած է, էդ խեղճ տղեն դատական պրոցեսի մեջ ա »:
Նշենք, որ այս անգամ առաջադրվել են ՀՀԿ-ից Գոռ Աբրաhամյանը, Համլետ Սահակյանը: Գյուղապետն ասում է, որ վերջիններս Հնաբերդից են:
Գյուղապետը մտածում է, որ եթե ամեն ինչ արդար լինի, ապա ծաղկահովիտցին պետք է ընտրի «գյուղացուն, այստեղի գյուղացուն, ոչ թե հարևան գյուղացուն»:
Այսինքն՝ ըստ գյուղապետի` վերը նշված երկու թեկնածուները հարևան Հնաբերդից են, այնտեղի գրանցում ունեն:










