Իսրայելի ափերին ընկերոջ մահը սգացող դելֆինի են նկատել (տեսանյութ)

23:54 • 08.10.17

Իսրայելի Աշկելոն նավահանգստային քաղաքի ափամերձ ջրերում ընկերոջ մահը սգացող դելֆինի են նկատել:

Ինչպես գրում է The Jerusalem Post-ը, գիտնականներին զարմացրել է այդ փաստը, քանի որ արու դելֆինները հազվադեպ են սգում իրենց ցեղակցին:

Դելֆինը լողալիս է եղել իր սատկած ընկերոջ մարմնի շուրջը՝ հրաժարվելով լքել վերջինիս: Գիտնականները նշում են, որ սգալու վարքագիծը նախկինում նկատվել է միայն մայր դելֆինների մոտ իրենց ձագերի նկատմամբ: Բացի այդ, նման վարքագիծը խոսում է դելֆինների մոտ զարգացած ինտելեկտի մասին, որը հայտնի է:  

Դելֆինը, որին նկատել են ուրբաթ, իսրայելական ափերին երևացել է 2002 թվականից ի վեր: Վերջին անգամ ծովային կենդանուն նկատել են փետրվարին: