Բրիտանուհին, որին բժիշկներն ասել էին, որ երբեք չի հղիանա, 4 երեխա է ունեցել մեկ տարում

22:44 • 08.10.17

Բրիտանիայի 32-ամյա բնակչուհի Շառլոտա Փարկերին 2014-ին բժիշկները տեղեկացել էին, որ երբեք չի կարողանա սեփական երեխաներ ունենալ:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, Շառլոտան ամուսնու՝ Բիլլիի հետ այցելել էր բոլոր հնարավոր մասնագետներին, որոնք նույն ախտորոշումն են տվել երիտասարդ կնոջը՝ ասելով, որ նա չափազանց քիչ քանակությամբ ձվաբջիջ ունի և միակ բանը, որ կարող է անել, դոնոր գտնելն է:

Ամուսինները, վերջապես համակերպվելով այդ իրականության հետ, սկսել են դոնոր փնտրել, երբ Շառլոտան հայտնաբերել է, որ հղի է:

Անցյալ տարվա սեպտեմբերին լույս աշխարհ է եկել նրա որդին՝ Լյուիսը: Ծննդաբերությունից շաբաթներ անց պարզվել է, որ բրիտանուհին կրկին հղի է և այս անգամ եռյակի է սպասում: Օգոստոսին լույս աշխարհ են եկել Ադամը, Ջեյմին և Էլլան:

Բազմազավակ ծնողներն այժմ անչափ երջանիկ են: «Այժմ տարօրինակ է նույնիսկ հիշել, որ մեզ ժամանակին ասում էին, որ երբեք երեխաներ ունենալ չենք կարողանա», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Շառլոտան: