Էջմիածնում այսօր նշվում են հայոց հոգևոր մայրաքաղաքի տոնը

12:37 • 08.10.17

Հոկտեմբերի 8-ին նշվում է հայոց հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի տոնը:

Օրն սկսվել է համայնքային ավագանու տոնական նիստով, որի ժամանակ Էջմիածնի պատվավոր քաղաքացու Էջմիածնի բարեկամի կոչումներ տալու որոշումներ են կայացվել։

Այնուհետև տեղի է ունեցել խորհրդանշական արարողություն: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ մի-մի բուռ հող է բերվել հայրենյաց սահմանների պաշտպանության համար նահատակված էջմիածնեցիների զոհվելու վայրերից:

Սուրբ հողը, որ բերվել էր Մարտակերտի, Հադրութի, այլ տարածքների բարձունքներից, միախառնվել է նաև Էջմիածնի սուրբ հողին և դրվել Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձանի հիմքում: Այնուհետև կայացել է հանդիսավոր նիստ, որի ժամանակ հանձնվել են կոչումները, հնչել շնորհավորանքներ:

Տոնական ծրագիրը շարունակվելու է շքերթով, տաղավարների ցուցադրությամբ և գեղեցիկ համերգային ծրագրով, որ կավարտվի հրավառությամբ: