Բակո Սահակյանն այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ Ստեփանակերտում կազմակերպված տոնավաճառ

15:52 • 08.10.17

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ:


Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը շրջել է տաղավարներում, ծանոթացել շրջանների և անհատ ձեռներեցների կողմից ներկայացված ապրանքներին, մտքեր փոխանակել ոլորտում առկա խնդիրների և անելիքների վերաբերյալ: