Հայտնի է դարձել Սաուդյան Արաբիայի թագավորի պալատի ուղղությամբ կրակ բացած անձի ինքնությունը

14:56 • 08.10.17

Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը պարզել է նախօրեին թագավորական պալատի վրա կրակ բացած անձի ինքնությունը:

Ինչպես փոխանցում է SPA գործակալությունը, Ջիդդեյում թագավորական պալատի վրա կրակածը 28-ամյա Ալի ալ Ֆահիդ ալ Ամիրին է, ով տեղի բնակիչ է:

Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան երիտասարդը մեքենայի միջից կրակ էր բացել թագավորական պալատի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ, ինչի արդյունքում մահացել էր երկու մարդ, անվտանգության ևս երեք աշխատակից վիրավորվել էր:

Հանցագործը վնասազերծվել ու սպանվել էր տեղում: Նրա մեքենայի մեջ հայտնաբերվել էր «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ:

Հարձակման դրդապատճառներն առայժմ մնում են անհայտ, տարվում է հետաքննություն: