Սևամորթը դառնում է սպիտակամորթ. Dove-ը ներողություն է խնդրել լոգանքի գելի ռասիստական գովազդի համար

10:44 • 09.10.17

Մարմնի խնամքի և հիգիենայի պարագաների արտադրությամբ զբաղվող Dove ընկերությունը սկանդալի կենտրոնում է հայտնվել նոր արտադրանքի՝ լոգանքի գելի գովազդի պատճառով:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, գովազդում սևամորթ կինը հանում է շապիկն ու սպիտակամորթ դառնում: Համացանցի օգտատերերից շատերը ոչ միայն չեն հավանել գովազդը, այլև այն ռասիստական որակել: Դրանից հետո Dove-ը ղեկավարող Unilever ընկերությունը ստիպված է եղել ներողություն խնդրել:

Հայտնի է, որ Unilever-ը նաև ստիպված է եղել հանել գովազդը Facebook սոցկայքից: Ընկերությունը բացատերել է, որ նոր գովազդի միջոցով ցանկացել է ցույց տալ կանանց բազմազանությունը և այն, որ իրենց նոր լոգանքի գելը հարմար է բոլոր կանանց համար: