ԱՄՀ-ի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանն ամուսնացել է չորրորդ անգամ. ԶԼՄ-ներ

12:55 • 09.10.17

Բազմաթիվ սեքս-սկանդալներից հետո քաղաքականությունից հեռացած Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար 68-ամյա Դոմինիկ Ստրոս-Կանն ամուսնացել է մարոկկուհու հետ, գրում է Parisien-ը:


Սկանդալային քաղաքական գործչի ընտրյալը դարձել է 49-ամյա Միրիամ Լ՛Աուֆիրը:


«Այո, նա ամուսնացել է Միրիամի հետ, ամուսնությունը տեղի է ունեցել հանգստյան օրերին Մարաքեշում, որտեղ էլ նրանք ապրում են»,- լրատվամիջոցին հայտնել են Ստրոս Կանի շրջապատից: ԱՄՀ-ի նախկին ղեկավարի համար սա արդեն չորրորդ ամուսնությունն է:


Լ՛Աուֆիրը Ֆրանսիայում ուսումնասիրել է մուլտիմեդիա տեխնոլոգիաներ և այժմ ղեկավարում է սեփական գործակալությունը:


Ստրոս-Կանը ձերբակալվել է Նյու Յորքում 2011 թվականին այն բանից հետո, երբ Sofitel հյուրանոցի աղախինը հայտարարել է, որ ԱՄՀ ղեկավարը փորձել է նրան բռնաբարել: Մի քանի օր անց Ստրոս-Կանը հրաժարական է տվել իր պաշտոնից: Նրա դեմ քրեական գործը փակվել է 2012 թվականի օգոստոսի 23-ին: