Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. կան տուժածներ (տեսանյութ)

00:12 • 09.10.17

Մոսկվայի «Սինդիկա» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, որի ժամանակ երկու մարդ վնասվածք է ստացել:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությանը, նրանցից մեկին հոսպիտալացրել են, մյուսին տեղում են բուժօգնություն ցույց տվել: 

Առևտրի կենտրոնում հրդեհը բռնկվել է կիրակի ցերեկը: Կրակի տարածման ընդհանուր մակերեսը կազմում է 55 000 քառ. մետր: Կենտրոնի կառույցների մի մասը փլուզվել է: Հրդեհաշիջման աշխատանքներին միացել է ավիացիան:  

Առևտրի կենտրոնը հիմնականում կենտրոնացած է շինանյութերի և տան համար նախատեսված ապրանքների վաճառքի գործում:

   
 

РИА Новости https://ria.ru/incidents/20171008/1506432087.html