Բժիշկներին ապշեցրել է ամնիոտիկ պարկով ծնված փոքրիկը, որին մայրը ծննդաբերել է հիվանդանոցի ճանապարհին (լուսանկարներ)

21:21 • 10.10.17

Բրիտանուհին զարմացրել է բժիշկներին՝ ծննդաբերելով նախատեսված ժամանակից 11 շաբաթ շուտ, այն էլ ավտոմեքենայի մեջ:


Սակայն բժիշկների զարմանքի իրական պատճառն այն է, որ երեխան ծնվել է ամնիոտիկ պարկով, ինչը հազվադեպ երևույթ է և հանդիպում է 80 000 ծնունդից մեկի ժամանակ:

Ինչպես հայտնում է The Independent-ը, 29 շաբաթական հղիության մեջ գտնվող Սքարին չէր էլ պատկերացնում, որ իր փոքրիկն այդքան շուտ է ծնվելու: Նրա մոտ կծկումներ էին սկսվել, որոնք երբեմն լինում են հղիության ընթացքում: Նա չէր անհանգստացել, սակայն երբ կծկումներն ու ցավերը 45 րոպե հետո էլ չանցան, բրիտանուհին որոշեց մեկնել հիվանդանոց՝ պարզելու արդյոք ամեն ինչ կարգին է: Չհասնելով հիվանդանոց, կինը ծննդաբերել է ճանապարհին՝ մեքենայի մեջ:

Նրա կողքին էր միայն փեսացուն: Երեխայի ծնվելուց 7 րոպե անց նրանք արդեն հիվանդանոցում էին, որտեղ նրանց դիմավորեցին բուժաշխատողները՝ շտապելով բացել ամնիոտիկ պարկը, որպեսզի նորածինը կարողանա հանգիստ շնչել:

Նրանց տղան նշվել է 1.5 կգ քաշով: