Հնդկաստանում միջոցառման ժամանակ հարյուրավոր փուչիկներ վերածվել են «հրե գնդի» ու վնասել 15 հոգու (տեսանյութ)

16:06 • 10.10.17

Հնդկաստանի հյուսիսում կայացած հանդիսավոր միջոցառումներից մեկի ժամանակ քաոսային իրավիճակ է ստեղծվել, երբ փուչիկների ահռելի կապերը բռնկվել են ու վերածվել «հրե գնդի»:

Ինչպես նշում է life.ru-ն՝ հնդկական լրատվամիջոցներին հղումով, փուչիկները լի են եղել ացեթիլենով, ուստի երբ դրանք դիպել են էլեկտրական լամպին, պայթյուն է տեղի ունեցել:

Միջադեպի հետևանքով տուժել է 15 մարդ: