«Հրապարակ». ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման նախապայմաններից մեկն էլ մարիխուանա վաճառելու թույլտվությանն է վերաբերում

09:50 • 10.10.17

«Վերջերս ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին խոսել էր ՀՀ իշխանությունների «տնային աշխատանքից», որ նրանք պետք է կատարեն ԵՄ երկրների հետ վիզայի ազատականացման հետ կապված: Պարզվում է` «տնայիններից» մեկն անչափ «կայֆոտ» է. ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման նախապայմաններից մեկն էլ մարիխուանա վաճառելու-«քաշելու» թույլտվությանն է վերաբերում։ Ի դեպ, այդ թույլտվությունը Վրաստանում վաղուց է գործում: Իսկ ԱՄՆ-ում՝ ընդհանրապես, մեծ բիզնես են անում սրա վրա, Կալիֆոռնիայի նահանգում հայերն էլ են սկսել «պլան» աճեցնել ու մեծ փողեր աշխատել»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: