ԱՊՀ արտգործնախարարները համաձայնեցրել են ռազմական համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի մասին փաստաթղթեր
ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարները Սոչիում տեղի ունեցած նիստի ժամանակ համաձայնեցրել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ռազմական ոլորտում և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության մասին, հայտնում է «Интерфакс» գործակալությունը:
Մասնավորապես՝ հավանության է արժանացել «Օդատիեզերական պաշտպանության խնդիրների լուծմանն ԱՊՀ պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ադապտացման հիմնական ուղղությունների նախագիծը»:
Համաձայնեցվել է նաև «Կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցության հայեցակարգի նախագիծը» և «Ահաբեկչության ու ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրի նախագիծը»:
ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների նիստին մասնակցել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարը։










