Մադրիդի իշխանությունները անկախության մասին Կատալոնիայի առաջնորդի հայտարարությունն անընդունելի են համարում

06:38 • 11.10.17

Մադրիդի իշխանությունները Կատալոնիայի անկախության շուրջ մարզի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնի հայտարարությունը համարում են բացարձակապես անընդունելի, գրում է «Ինտերֆաքս» լրատվամիջոցը:

Կառավարությունը հիշեցրել է, որ հանրաքվեի վերաբերյալ օրինագիծը, որի հիման վրա Պուչդեմոնը հանդես է եկել հայտարարությամբ, ապօրինի է, իսկ նրա գործողությունները կասեցվել են երկրի Սահմանադրական դատարանի կողմից:


Հիշեցնենք, որ Պուչդեմոնն ասել էր, թե հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով նա «ընդունում է քաղաքացիների մանդատը, որպեսզի Կատալոնիան դառնա անկախ երկիր»: