Այսօր աղջիկների միջազգային օրն է
Հոկտեմբերի 11-ին նշվում է Աղջիկների միջազգային օրը (International Day of the Girl Child): Տոնը հռչակել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2011 թվականի դեկտեմբերին՝ ի նշան աղջիկների իրավունքների ընդունման:
Calend.ru-ի հաղորդմամբ՝ այս տոնի միջոցով կոչ է արվում ուշադրությունը կենտրոնացնել խնդիրների լուծման անհրաժեշտության վրա, որոնց բախվում են ամբողջ աշխարհի աղջիկները, և խրախուսել աղջիկների իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը:
Նշվում է, որ այս տարի Աղջիկների միջազգային օրն աշխատանքներ կիրականացվեն, որոնք ուղղված են ճգնաժամերից առաջ, ընթացքում և հետո աղջիկների խնդիրների դեմ պայքարին և դրանք հաղթահարելու հնարավորությունների ընդլայնմանը:










