Վրացի մաքսայիններն Ադրբեջանի հետ սահմանին ձերբակալել են մաքսանենգի՝ 53.000 դոլարի ոսկու ձուլակտոր անցկացնելու փորձի ժամանակ

12:37 • 11.10.17

Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցներն Ադրբեջանի հետ սահմանին մաքսանենգի են ձերբակալել՝  անօրինական կերպով ընդհանուր 2,202 կիլոգրամ քաշով ոսկու ձուլակտորներ երկիր մտցնելու փորձի ժամանակ: Այդ մասին հայտնում է minval.az-ը՝ վկայակոչելով Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը:


Չհայտարարագրված ոսկին հայտնաբերվել է ստուգման ժամանակ:


Մաքսանենգ ապրանքի ընդհանուր արժեքը կազմել է 53 հազար դոլար: