«Էրեբունի» ԲԿ-ի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել և գազային ատրճանակից կրակոց է հնչել

12:03 • 11.10.17

Էրեբունի բժշկական կենտրոնի մոտ քաղաքացին գազային ատրճանակից օդ է կրակել։

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում քաղաքացին գազային ատրճանակով օդ է կրակել։

«Էրեբունի բժշկական կենտրոնի մոտ երկու քաղաքացի վիճաբանել են, ինչի ընթացքում նրանցից մեկը գազային ատրճանակ է կիրառել՝ նախազգուշացնող կրակոց է արձակել օդ։ Ոստիկանությունը պարզել է նշված անձանց ինքնությունը»,-ասացին ոստիկանությունից։

Էդգար Ջանոյանը հայտնեց, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նրանց, ինչպես նաև գազային ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է քննություն։