Հարավային Կորեան և ԱՄՆ-ն համատեղ զորավարժություններ են անցկացրել
ԱՄՆ-ի երկու B-1B ռազմավարական ռմբակոծիչները համատեղ զորավարժություններ են անցկացրել Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի F-15K կործանիչների հետ Ճապոնական ծովի օդային տարածքում, հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեական զինված ուժերի շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեին:
Զինվորականների տվյալներով՝ ինքնաթիռներն «օդ-երկիր» դասի հրթիռներն են արձակել:
Հաղորդվում է, որ անցկացված զորավարժության նպատակն է եղել Հյուսիսային Կորեայի զսպման ընդլայնված գործողությունների իրականացման հնարավորությունների ուժեղացումը:
Անցած ամսվա վերջին ամերիկյան B-1Bs ռմբակոծիչները թռել են Հյուսիսային Կորեայի արևելյան ափի մոտ գտնվող ջրերի վրայով:










