Մեծ Բրիտանիայի երկաթուղային կայարանում ֆիքսել են՝ ինչպես է մանկասայլակը բախվում ընթացող բեռնատար գնացքին (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի երկաթուղային կայարաններից մեկում անվտանգության համակարգի տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է մանկասայլակը բախվում ընթացող բեռնատար գնացքին:
Ինչպես փոխանցում է The Daily Mail-ը, բարեբախտաբար, երեխան մոր գիրկն է եղել և չի տուժել, իսկ ապրանքներով լցված սայլակը «գլորվել» է հարթակի եզրին ու բախվել գնացքին։
Սայլակը սխալ կանգնեցրած մայրը սարսափի մեջ հետևել է, թե ինչպես է այն կտոր-կտոր լինում գնացքի տակ:
Դեպքից հետո երկաթուղային բեռնափոխադրումների անվտանգության խորհուրդը զգուշացրել է երիտասարդ մայրիկներին անպայման գործի դնել սայլակների արգելակները, երբ կանգնեցնում են դրանք հարթակին:












