Մելանյա Թրամփը՝ թմրանյութերից կախվածություն ունեցող երեխաների բուժման ու վերականգնման կենտրոնում (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը միայնակ մեկնել է Վիրջինիա նահանգ, որտեղ այցելել է թմրանյութերից կախվածություն ունեցող երեխաների բուժման ու վերականգնման կենտրոն:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, այցի շրջանակում 47-ամյա տիկին Թրամփը հանդիպել է բուժվող երեխաների ծնողներին՝ խոստանալով իր աջակցությունը: Այցի ժամանակ նա խոսել է երկիրը պատուհասած «ափիոնային համաճարակի» մասին՝ ընդգծելով երեխաների ու երիտասարդ մայրերի շրջանում թմրանյութերի վտանգի իրազեկման կարևորությունը:
Բացի այդ, Մելանյա Թրամփը հետաքրքրվել է, թե ինչ կարող է անել հաստատությանն օգնելու համար:
Նշենք, որ հատուկ այս այցի համար առաջին տիկինն ընտրել է վառ կանաչ զգեստ, որը համադրել է սիրած բարձրակրունկներով:

















