Աշխարհում առաջին լողացող անասնաբուծական ֆերման կհայտնվի Հոլանդիայում
2017 թվականի ավարտին Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում կսկսվի փորձարարական լողացող ագարակի կառուցման աշխատանքները:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, անասնաբուծական ֆերմայի համար արդեն առանձնացրել են կովերի նախիրը և երկու մասնագետի են վարձել, որոնք հետևելու են կենդանիներին: 1000 քառ. մետր մակերես ունեցող հարթակից նախատեսվում է օրական 800 լիտր կաթ ստանալ, հետագայում նաև յոգուրտ և պանիր:
Կովի ցեղատեսակը, որն ընտրվել է ջրային ագարակում պահելու համար, սովոր է ծովին: Կենդանիները չեն տանջվի ծովային հիվանդությունից:
Եթե հարկ լինի, կենդանիներին կարող են ցամաք տեղափոխել: Նրանց համար արդեն խոտ է աճեցվում: Կովերի հետևից մաքրելու աշխատանքներն իրականացնելու են ռոբոտները:
Լողացող ագարակ ստեղծելու միտքն առաջացել է, երբ ֆերմեր Փիթեր Բելադոնն այցելել է Նյու Յորք «Սենդի» փոթորիկի ժամանակ, որտեղ բնակիչները զրկված էին տարբեր մթերքներ ձեռք բերելու հնարավորությունից:










