Երևանում 38-ամյա վարորդը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի հատվածով հատող հետիոտնին. վերջինին տեղափոխել են հիվանդանոց. Shamshyan.com

10:18 • 11.10.17

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ 4/56 հասցեի դիմաց, Երևան քաղաքի Աղասու փողոցի 1-ին նրբանցքի 9-րդ տան բնակիչ, 38-ամյա Գրիգոր Սարգսյանը իր վարած Volkswagen մակնիշի 34 CC 574 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի հատվածով հատող հետիոտնի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները։ 

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վիրավորի ինքնությունը։