Թուրքմենստանի նախագահը Պուտինին «Հավատարիմ» մականունով շան ձագ է նվիրել (լուսանկարներ, տեսանյութ)

14:46 • 11.10.17

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր ռուս գործընկերոջը՝ Վլադիմիր Պուտինին, շնորհավորել է ծննդյան 65-ամյակի առթիվ ու նրան ալաբայ ցեղատեսակի շան ձագ նվիրել:

Ինչպես նշում է ria.ru-ն, միջինասիական հովվաշունն ունի խորհրդանշական «Հավատարիմ» մականունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Բերդիմուհամեդովն իր անակնկալը մատուցել է Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Նշենք, որ Պուտինը հայտնի է շների հանդեպ իր մեծ սիրով: ՌԴ նախագահն ունի 2 շուն, որոնք նվեր է ստացել օտարերկրյա գործընկերներից: Շներից մեկին՝ ակիտա-ինու ցեղատեսակի ներկայացուցչին, Պուտինը ստացել էր 2012թ. ճապոնական Ակիտա պրեֆեկտուրայի նահանգապետից: Իսկ 2010թ. նա Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովից ստացել էր բուլղարական հովվաշուն:

 

 

Картинки по запросу Лидер Туркмении подарил Путину щенка алабая по кличке Верный

Картинки по запросу Лидер Туркмении подарил Путину щенка алабая по кличке Верный

Картинки по запросу Лидер Туркмении подарил Путину щенка алабая по кличке Верный

Лидер Туркмении подарил Путину щенка алабая по кличке Верный