Թրամփը հնարավոր է մեկնի Հարավային եւ Հյուսիսային Կորեաների սահմանագիծ

02:41 • 11.10.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է մեկնի Հարավային եւ Հյուսիսային Կորեաների սահմանագիծ նոյեմբերին սպասվող ասիական շրջագայության շրջանակներում:


Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցների՝ Ռոյթերզ լրատվական գործակալության փոխանցմամբ:


Սպիտակ տունը հատուկ ջոկատ է ուղարկել՝ ուսումնասիրելու ապառազմականացված գոտում Թրամփի  գործունեության տեղերը, որտեղ նա հանդես կգա առանձնահատուկ ուղերձով: