Վենեսուելայում գնաճը 2018 թվականին կարող է հասնել 2300 տոկոսի. ԱՄՀ

13:16 • 11.10.17

Վենեսուելայում գնաճը կհասնի հակառեկորդային ցուցանիշների, քանի որ այս տարեվերջին ազգային արժույթը կէժանանա 653 տոկոսով, իսկ 2018 թվականին գնաճը կգերազանցի 2300 տոկոսը: Երկրի տնտեսությունը կկրճատվի 12 տոկոսով: Այդ մասին ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցում, հայտնում է Fox Business-ը:


Չնայած հարավամերիկյան երկիրը դադարել է տնտեսական տվյալներ հայտնել 2015 թվականից՝ միջազգային կազմակերպությունը վիճակագրական տվյալներ է հավաքել և հաշվարկել, որ անցած տարի գնաճը կազմել է մոտ 254 տոկոս:


«Վենեսուելայում քաղաքական ճգնաժամի խորացումը լուրջ խոչընդոտ է տնտեսական ակտիվության համար, որը, կանխատեսումների համաձայն, 2017 թվականին կկրճատվի ավելի քան 12 տոկոսով, որպես հետևանք՝ կկրճատվի նավթի արդյունահանումը և կսրվի անորոշությունը»,- հայտնել են ԱՄՀ-ում: