Կալիֆոռնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում անտառային հրդեհների հետեւանքով զոհերի թիվը հասել է 21-ի: Այս մասին հաղորդում է Ռոյթերզ գործակալությունը` վկայակոչելով հրշեջ-փրկարարներին: Կրակը ոչնչացրել է ավելի քան 2000 շենք:
Հազարավոր հրշեջներ շարունակում են պայքարել կրակի դեմ՝ փորձելով փրկել մարդկանց եւ տներ:
Նշվում է, որ 300 կիլոմետր տարածությամբ բոցավառվող տասնյակ հրդեհների մեծ մասը տարածվել է Նապայի եւ Սոնոմայի շրջաններում, որտեղ գտնվում են բազմաթիվ գինեգործական ձեռնարկություններ:










