Charlie Hebdo-ի նոր համարի շապիկը նվիրվել է Կատալոնիային
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի նոր համարի շապիկը նվիրված է հանուն անկախության Կատալոնիայի սկսած շարժմանը:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, շապիկը թողարկվել է «Անջատողականներ. կատալոնացիներն ավելի հիմար են, քան կորսիկացիները» խորագրով, որի ներքո պատկերել են երկու դիմակավորված և հրացանով անձանց: Նրանց կից գրված է «Մենք բանակցություններ ենք պահանջում» գրությունը:
Շաբաթաթերթի հեղինակները կոշտ քննադատության են ենթարկել ոչ միայն կատալոնացիներին, այլև անկախության համար պայքարող կորսիկացիներին, որոնց շրջանում մի քանի ծայրահեղական խմբավորումներ են ձևավորվել:
Հիշեցնենք, որ Իսպանիայի վարչապետը 8 օր ժամանակ է տվել Կատալոնիային անկախության մտքից հրաժարվելու համար, հակառակ պարագայում Կատալոնիան կարող է զրկվել ինքնավար մարզի կարգավիճակից:










