Նյույորքցի գինեգործը covfefe անունով նոր գինի է ստեղծել՝ Թրամփի պատվին

02:09 • 12.10.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Twitter-ում, որը պարունակում էր covfefe խորհրդավոր բառը, ոգեշնչել է City Wineryգինեգործական ընկերությանը նոր գինու ապրանքանիշ ստեղծելու համար, որն ստացել է Covfefe 2015 Red Blend անվանումը:

«Մենք կարծում ենք, որ ավելի լավ է ինչ-որ բան անել մեր ներկայիս նախագահի պատվին»,- INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ ասել է ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Մայքլ Դորֆը:

 Գինին, որի մեկ շիշը կարելի է ձեռք բերել 37 դոլարով Նյու Յորքում, Կալիֆոռնիայում, Ֆլորիդայում, Վաշինգտոնում, գինեգործի խոսքով՝ համադրվում են սալորի, բալի, մորու համային տարրերն ու վարդի թերթիկների բույրը:

 Դորֆը նշել է, որ յուրաքանչյուր շշի վաճառքից ստացված գումարի 20 տոկոսը կփոխանցվի Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությանը: