Green Card-ի կայքը չի գործում վերականգնման աշխատանքների պատճառով. ԱՄՆ դեսպանատուն

16:54 • 12.10.17

ԱՄՆ Ներգաղթի վիզայի վիճակախաղի մասնակցության առցանց էլեկտրոնային դիմումի կայքը ժամանակավորապես չի գործում վերականգնման աշխատանքների պատճառով:

Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Facebook-ի էջը։

«Այս խնդիրն առկա է ողջ աշխարhում և չի վերաբերում միայն Հայաստանին: Մենք ձեզ կտեղեկացնենք, երբ լրացուցիչ տեղեկատվություն կլինի»,-ասվում է հաղորդագրության մեջ։