Սիրիայում սպանվել է «Սպիտակ այրի» մականունով հայտնի բրիտանուհի ահաբեկիչը. The Times

09:40 • 12.10.17

Ամերիկյան անօդաչուն Սիրիայում ոչնչացրել է 50-ամյա ահաբեկիչ Սալի Ջոնսին, որը հայտնի է որպես «Սպիտակ այրի», այդ մասին գրում է բրիտանական The Times պարբերականը:

Հայտնի է, որ բրիտանուհին երաժիշտ էր, որն ընդունելով իսլամ՝ սկսել է զբաղվել մարդկանց հավաքագրմամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համար:

Կին ահաբեկչին սպանել են այս տարվա հունիսին Իրաքի հետ սահմանից ոչ հեռու՝ պաշարված Ռաքքայից փախուստ կատարելու փորձի ժամանակ: Նշվում է, որ նրա հետ միասին մահացել է նաև նրա 12-ամյա որդին:

Ջոնսի մահվան մասին բրիտանական հատուկ ծառայություններին հայտնել են ամերիկացի գործընկերները: Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները հետևել են նրան վերջին տարիների ընթացքում:

Ավելի վաղ Սիրիայում մահացել էր նաև նրա ամուսինը, որը նույնպես ԻՊ ահաբեկիչ էր: