Թրամփը հայտարարել է, որ աշխարհը կրկին սկսել է հարգել ԱՄՆ-ին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայում ելույթի ժամանակ վստահություն է հայտնել առ այն, որ իր վարչակազմին հաջողվում է երկրին վերադարձնել այլ պետությունների շրջանում վայելած երբեմնի հարգանքը:
«Ամերիկային կրկին հարգում են»,-հայտարարել է 71-ամյա ղեկավարը՝ խոսելով իր կառավարության ձեռքբերումների մասին:
Ինչպես նշում է ria.ru-ն, ի հաստատումն իր խոսքերի Թրամփն ասել է. «Այսօր ինչ-որ բան էր պատահել մի երկրում, որը մեզ ընդհանրապես չէր հարգում: Այնտեղից զանգահարեցին շատ-շատ կարևոր նորություններով: Իմ գեներալներն ասացին, որ սա մեծ հարգանքի նշան է և որ մեկ տարի առաջ նման բան չէր կարող տեղի ունենալ»:
Այնուհանդերձ՝ Թրամփը չի մանրամասնել, թե որ երկրի ու ինչ իրադարձության մասին է խոսքը:
«Դուք, հավանաբար, այդ մասին կլսեք մի քանի օրից: Դա մի երկիր էր, որ մեզ չէր հարգում, բայց հիմա արդեն հարգում է»,-ասել է Թրամփը:










