Իսպանիայում շքերթի մասնակցող կործանիչ է կործանվել (տեսանյութ)

16:05 • 12.10.17

Իսպանիայում կործանվել է Eurofighter կործանիչը, որը մասնակցում էր ազգային տոնի կապակցությամբ անցկացվող շքերթին: Այդ մասին հայտնում է The Washington post-ը:


Ինչպես հայտնել է Իսպանիայի պաշտպանության նախարարության խոսնակը, կործանիչի օդաչուն զոհվել է:


Կործանիչը կործանվել է շքերթից վերադառնալու ճանապարհին՝ հարավարևելյան Իսպանիայում: Այն շքերթին մասնակցող չորս Eurofighter-ներից մեկն էր: Հաղորդվում է, որ օդաչուն չի հասցրել ինքնանետվել:


Խոսնակը հայտնել է, որ կործանիչը վթարի է ենթարկվել Իսպանիայի մայրաքաղաքից մոտ 300 կիլոմետր հեռավորության վրա՝ ռազմաբազայի մոտակայքում:


Մադրիդում Իսպանիայի ազգային տոնի կապակցությամբ շքերթ է անցկացվել, որին մասնակցել է 4.000 զինվորական, այդ թվում՝ Ազգային ոստիկանության և Քաղաքացիական գվարդիայի ներկայացուցիչներ, ինչպես նաև ռազմական տեխնիկա: