Վիետնամում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 52-ի (լուսանկարներ)
Վիետնամի հյուսիսային և կենտրոնական հատվածներում ջրհեղեղների և սողանքների հետևանքով մահացել է առնվազն 52 և անհայտ կորել 21 մարդ: Այս մասին հայտնում է Vnexpress-ը՝ հղում անելով Հարավարևելյան Ասիայում աղետների կանխարգելման գործակալությանը:
Al Jazeera-ն հաղորդում է 40 անհայտ կորածի մասին:
Reuters-ի հաղորդմամբ՝ աղետի հետևանքով տարհանվել է ավելի քան 17 հազար մարդ, վնասվել 18 հազար շինություն և ամբողջությամբ ավերվել առնվազն 200 տուն:
Նշվում է, որ վնասվել է ավելի քան 8 հազար հեկտար բրնձի դաշտ և սատկել կամ հոսանքից քշվել մոտ 40 հազար կենդանի: Երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Խոաբին նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել:















