Չինաստանում ծնողները զանգվածային ծեծկռտուք են սկսել խաղալիքի պատճառով (տեսանյութ)

10:31 • 13.10.17

Չինաստանում մի խումբ տղամարդիկ զանգվածային ծեծկռտուք են սկսել խաղալիքի պատճառով, որը չէին կարողացել կիսել նրանց երեխաները:

Ինչպես նշում է ria.ru-ն, միջադեպի տեսագրությունը հրապարակվել է YouTube-ում:

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Գուանդուն նահանգում: Ֆիքսված կադրերում երևում է, թե ինչպես են մի խումբ տղամարդիկ կռվում առևտրի կենտրոնի խաղային գոտում՝ իրար վրա նետելով ձեռքի տակ հայտնված ամեն իր:

Նշվում է, որ որոշ ժամանակ անց առևտրի կենտրոնի անվտանգության ծառայության աշխատակիցներին հաջողվել է վերջ տալ կռվին: