Ժնևում ավարտվել են Սարգսյան-Ալիև բանակցությունները
16.13
ՀՀ Նախագահը բանակցությունների վայրից մեկնել է Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն, որտեղ նախատեսված է հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Այս մասին Twitter-ի իր էջում տեղեկացնում է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը։
ՀՀ Նախագահը բանակցությունների վայրից մեկնեց Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն, որտեղ նախատեսված է հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ pic.twitter.com/CDsLHbk3Wt
— Vladimir Hakobyan (@spokesman_am) October 16, 2017
16.00
Բանակցություններն ավարտվեցին, Ալիևը լքեց Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրը։
Այս մասին Twitter-ի իր էջում տեղեկացնում է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը։
Բանակցություններն ավարտվեցին,Ալիևը լքեց Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջ.կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրը pic.twitter.com/idnRt5OlPg
— Vladimir Hakobyan (@spokesman_am) October 16, 2017
15.27
Բանակցությունների ավարտից հետո այս պահին ընթանում է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը։
Բանակցությունների ավարտից հետո այս պահին ընթանում է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը pic.twitter.com/PEzYmZLXU7
— Vladimir Hakobyan (@spokesman_am) October 16, 2017
14.22
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում մեկնարկել են Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:
Հանդիպումից հետո նախատեսվում է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:
Ավելի վաղ Twitter-ի իր էջում ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հայտնել էր, որ ՀՀ Նախագահը ժամանել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում։ 



Քիչ առաջ Ժնևում մեկնարկել են Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև բանակցությունները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ pic.twitter.com/zETJDFE0an
— Vladimir Hakobyan (@spokesman_am) October 16, 2017










