Լոռու մարզում 63-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել, հայտնաբերվել է երկտող
Լոռու մարզի բնակիչը ինքնասպանություն է գործել առողջական խնդիրների պատճառով:
Tert.am-ի տեղեկություններով՝ տղամարդը գրություն է թողել, որ իր կատարած քայլի հետ ոչ ոք առնչություն չունի, պարզապես հիվանդության հետևանքով առաջացած ցավերին այլևս չի կարողանում դիմանալ:
Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ինքնասպանության մասին լուրը՝ հայտնելով որ ոստիկանությունն այդ մասին հաղորդում ստացել է հոկտեմբերի 15-ին:
Նրա խոսքով՝ հաղորդումն այն մասին է, որ Վահագնաձոր գյուղում մարդ է կախվել:
«Դեպքի մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Վահագնաձոր գյուղի բնակիչ 1954 թվականին ծնված Ա.Մ.-ն ինքնասպանություն է գործել իրենց տան սենյակներից մեկի դռան շրջանակի վերևի հատվածից՝ էլեկտրական մալուխով կախվելու միջոցով»,-ասաց Էդգար Ջանոյանը:
Ջանոյանի խոսքով՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:










