Ամերիկուհի մոդելը նախագիծ է սկսել՝ հրապարակելով մոդելների բռնաբարությունների մասին պատմություններ

12:28 • 17.10.17

Հայտնի ամերիկացի մոդել Քեմերոն Ռասելը սկսել է #MyJobShouldNotIncludeAbuse նախագիծը («Իմ աշխատանքում չպետք է ոտնձգություններ լինեն»), որի շրջանակում նա Instagram-ում հրապարակում է բռնաբարությունների և սեռական ոտնձգությունների մասին իր գործընկերուհիների պատմությունները: Այս մասին հայտնում է The Independent-ը:

Ռասելի խոսքով՝ նման նախագիծ սկսելու որոշման վրա ազդել է իր մոտ ընկերուհին, որը կիսվել է իրեն բռնաբարելու պատմությամբ ու խնդրել աջակցել իրեն և անել նույնը: Արդյունքում ամերիկուհին պատմել է, որ 15 տարեկանում լուսանկարիչը սեռական բնույթի ոտնձգությունների է ենթարկել իրեն, երբ իր խորթ մայրը եղել է հարևան սենյակում:

Մոդելը նաև դիմել է իր գործընկերուհիներին՝ խնդրելով նրանց անանուն ուղարկել իրենց պատմությունները, որոնք ինքը խոստացել է հրապարակել Instagram-ում, որպեսզի «ոլորտը կարողանա տեսնել տվյալ խնդրի մասշտաբները»:

Ռասելը նշել է, որ կանանց համար շատ բարդ է կիսվել ոտնձգությունների մասին պատմություններով: Երեք օրում նա հրապարակել է մոդելների բռնաբարությունների և ոտնձգություների մասին 79 պատմություն: