Գողության մեղադրանքով հետախուզվող 17-ամյա տղան հայտնաբերվել է

12:20 • 17.10.17

 

Հոկտեմբերի 16-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հայտնաբերել են 2000 թ. ծնված Ազատ Հ.-ին։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, 17-ամյա տղան հոկտեմբերի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը), 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: