Կանադայում անօդաչու սարքը բախվել է չվերթ իրականացնող օդանավի

14:36 • 17.10.17

Կանադայում գրանցվել է առաջին դեպքը, որի ընթացքում անօդաչու թռչող սարքը բախվել է թռիչք իրականացնող ինքնաթիռի: Այդ մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով երկրի տրանսպորտի նախարարությանը:


Դրոնը հարվածել է ինքնաթիռի թևերից մեկին: Ինքնաթիռում եղել է վեց ուղևոր և անձնակազմի երկու անդամ:


Կանադայի տրանսպորտի նախարարի խոսքով՝ օդանավն աննշան վնաս է կրել և կարողացել է ապահով վայրէջք կատարել:


Skyjet ավիաընկերության ինքնաթիռն ուղևորվում էր Ժան Լեսաժի անվան Քվեբեկ-սիթիի միջազգային օդանավակայան, երբ նրան հարվածել է դրոնը: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին:


«Ես ցանկանում եմ հիշեցնել դրոնների սեփականատերերին, որ օդանավի անվտանգությունը վտանգելը չափազանց վտանգավոր է և լուրջ հանցագործություն»,- ասված է տրանսպորտի նախարար Մարկ Գարնյոյի հայտարարությունում: