Եգիպտոսում թղթադրամի վրա առևանգված կնոջ կողմից գրված երկտող են գտել

10:52 • 17.10.17

Եգիպտոսում թղթադրամի վրա հայտնաբերել են գրություն, որի հեղինակը, հնարավոր է, առևանգված կին է եղել: Այդ մասին հայտնում է Al Arabiya-ն:


10 եգիպտական ֆունտ արժողությամբ թղթադրամի լուսանկարը, որի վրա արաբերենով գրություն կա, քննարկումներ է առաջացրել Facebook-ում:


«Ինձ առևանգել են և պահում են բնակարանում: Իմ անունը Ջեյնա Շոուքեթ է»,- ասված է գրության մեջ: Այդ խոսքերից հետո նշված է հասցե:


Ոստիկանությունը ստուգել է բնակարանը, որը գտնվում է այդ հասցեում, բայց ոչ մի կասկածելի բան չի գտել: Այնտեղ ապրում է կին, որը փաստաբան է աշխատում, և նրա որդին: Այդ վայրերում մարդկանց առևանգումներ չեն գրանցվել: