Իսրայելը թույլ չի տա, որ Սիրիայում իրանական ռազմաբազաներ հայտնվեն. Նեթանյահու

16:25 • 17.10.17

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը հայտարարել է, որ թույլ չի տա, որ Սիրիայում Իրանի ռազմաբազաներ հայտնվեն: Այդ մասին հայտնել է վարչապետի մամուլի ծառայությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Հարևան երկրում Իրանի ռազմական ներկայության և Իսրայելի համար դրա անթույլատրելիության թեման ընդունող կողմը կենտրոնական է անվանել Երուսաղեմում անցկացվող բանակցություններում, որին ներկա է եղել նաև Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը:


«Հանդիպումը վերաբերում էր նախևառաջ Սիրիայում ռազմաբազաներ ստեղծելու Իրանի փորձերին»,- ասված է հաղորդագրությունում:


«Իրանը պետք է հասկանա, որ Իսրայելը դա թույլ չի տա»,- ասել է Նեթանյահուն: