Իսպանիայի Գերագույն դատարանը Կատալոնիայի անկախության շարժման 2 կազմակերպիչներին կալանքի տակ է թողել

04:11 • 17.10.17

Իսպանիայի Գերագույն դատարանը Կատալոնիայի անկախության շարժման 2 կարևոր կազմակերպիչներին կալանքի տակ է թողել, հաղորդում է Ռոյթերզ գործակալությունը:

Կատալոնիայի Խորհրդարանի ղեկավար Խորդի Սանչեսը եւ Omnium Cultural-ի առաջնորդ Խորդի Կույխարտան խռովություն հրահրելու մեղադրանքով այժմ հետաքննության մեջ են գտնվում:

Հիշեցնենք, որ մինչ այս դատարանն ազատել էր Կատալոնիայի ոստիկանության ղեկավար Խոսե Լուիս Տրապեոյին, սակայն կարգադրել էր չհեռանալ երկրից: