Լոնդոնի Parsons Green մետրոկայարանի մոտակայքում դանակով հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել (տեսանյութ)

09:55 • 17.10.17

Լոնդոնի Parsons Green մետրոկայարանի մոտակայքում դանակով հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել, 2 հոգի վիրավորվել, հայտնում է The Independent-ը:


Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:


Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը շրջափակել է Parsons Green մետրոկայարանի տարածքը: Ոստիկանության համաձայն՝ հարձակումը կապված չէ ահաբեկչության հետ:


Ականատեսներից մեկի խոսքով՝ դանակահարությունը տեղի է ունեցել «կռվի» ժամանակ:


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: